Կլիչկոն վայր է դրել պատգամավորական լիազորությունները

12:00 • 05.06.14

Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամկետ դադարեցրել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Կլիչկոյի լիազորությունները, գրում է korrespondent.net-ը: Մանդատը վայր դնելու մասին Կլիչկոյի հայտարարությունը հավանության են արժանացրել անհրաժեշտ առնվազն 226 խորհրդարանականներից 255-ը:

 

Քվեարկության ժամանակ Կլիչկոն ներկա է եղել խորհրդարանի նիստերի դահլիճում և ինչ-որ մեկի հետ զրուցել է բջջային հեռախոսով:


Այսօր՝ հունիսի 5-ին, տեղի կունենա Կիևի քաղաքային խորհրդի 7-րդ գումարման առաջին նիստը, որտեղ Կիևի նորընտիր քաղաքապետը` ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, կստանձնի պաշտոնը:


Մայրաքաղաքի բնակիչները նրա օգտին են քվեարկել մայիսի 25-ին` նախագահի ընտրություններին զուգահեռ: