Հանրահայտ «Մարգարիտա» պիցցան նշում է 125-ամյակը
Աշխարհում պիցցայի թերևս ամենահայտնի ու տարածված տեսակներից մեկը՝ «Մարգարիտան», նշում է ստեղծման 125-ամյակը։ Ինչպես նշում է Euromag-ը, 1889թ. խոհարար Ռաֆաէլե Էսպոզիտոն այս պիցցան պատրաստել է թագուհի Մարգարիտա Սավոյացու՝ Իտալիայի արքա Ումբերտո Առաջինի կնոջ համար։ Այս մասին վկայում է մինչ մեր օրերը հասած նամակը։
Ըստ վիճակագրական տվյալների` իտալացիների մոտ 40%-ը պիցցայի այս տեսակը համարում է Իտալիայի խորհրդանիշը։
Բացի այդ, «Մարգարիտան» պիցցայի ամենատարածված տեսակն է ԱՄՆ-ում, որտեղ այն ավելի շատ է օգտագործվում, քան հարազատ Իտալիայում։ Յուրաքանչյուր ամերիկացի տարեկան ուտում է միջինը 13 կգ «Մարգարիտա», մինչդեռ իտալացիների պարագայում այդ ցուցանիշը 7.6 կգ է։
Աղբյուրը հավելում է, որ «Մարգարիտայի» տարեդարձը հատկապես լավ է նշվում Նեապոլում, որը համարվում է պիցցայի իտալական մայրաքաղաքը։










