Ամերիկացին կոմիքսների բացառիկ ժողովածուն վաճառել է 1,5 մլն դոլարով

12:12 • 05.06.14

Ամերիկացին սուպերհերոսների մասին կոմիքսների բացառիկ ժողովածուն վաճառել է 1,5 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է Associated Press-ը: 

 

Ժողովածուն տպագրվել է անցած դարի կեսին:

Ջոն Ուայզ անունով ամերիկացին իր հավաքածուն ստեղծել է ավելի քան 30 տարիների ընթացքում: Վաճառքն իրականացել է  Comicconnect.com ինտերնետ-աճուրդում:

 

Վաճառված ժողովածուում են Ֆլեշ սուպերհերոսի արկածների մասին կոմիքսների հրատարակությունը՝ 1940թ. (182 հազար դոլար), ինչպես նաև Սուպերմենի և Բեթմենի մասին առաջին հրատարակությունները՝ նույն շրջանից՝ համապատասխանաբար 172 հազար և 137 հազար դոլարով:

Ստացված գումարով Ուայզը նախատեսում է վճարել իր թոռների համալսարանական կրթության համար: