Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններն առնվազն 200 մարդու են սպանել` ոչնչացնելով 3 գյուղ

16:49 • 05.06.14

Նիգերիայի հյուսիս-արևելյան Բոռնո նահանգում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման անդամներն առնվազն 200 մարդու են սպանել, գրում է lenta.ru-ն։


Բանակային համազգեստ հագած գրոհայինները հարձակվել են և գրեթե ամբողջությամբ ոչնչացրել 3 գյուղ։

 

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների համաձայն` նրանք զգուշացրել են զինվորականներին, որ գրոհայինները հարձակում են պատրաստում, սակայն օգնություն այդպես էլ չեն ստացել։ Ավելին, նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիում իմացել են ողբերգության մասին միայն մի քանի օր անց, երբ այնտեղ են հասել փրկված գյուղացիները։