Լեհաստանի նախագահի ելույթի ժամանակ Օբամայի «աչքը կպել» է (տեսանյութ)

14:04 • 05.06.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին այցելել է Լեհաստանի մայրաքաղաք։ Ժամանակային գոտիների փոփոխությունը, հավանաբար, ազդել է նախագահի վրա. Վարշավայում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու ելույթը լսելիս նրա «աչքը կպել» է, հայտնում է Обозреватель-ը։

 

Համաձայն ծրագրի՝ ԱՄՆ նախագահը 3 օրում պետք է այցելի 3 եվրոպական երկիր՝ Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա։
«Ամենայն հավանականությամբ, նման գրաֆիկը չափազանց ծանր է եղել Օբամայի համար, քանի որ Լեհաստանի նախագահի ելույթի ընթացքում նա ննջել է։ Թեև դա կարելի է համարել ժամանակային գոտու ազդեցություն»,- նշել է RT ալիքի թղթակից Փոլ Սքոթը։


Ավելի դժվար է բացատրել, թե ինչու է Օբամայի ելույթի ընթացքում ննջել Կոմորովսկին, հեգնել է լրագրողը։