Պուտինը պատրաստ է Նորմանդիայում շփվել Պորոշենկոյի հետ

09:33 • 05.06.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական հեռուստատեսությանը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու 70-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Պուտինի խոսքով՝ Պորոշենկոյի «ձեռքերը դեռ արյունով չեն կեղտոտվել», և այդ պատճառով նա բացառիկ հնարավորություն ունի երկխոսություն հաստատել Ուկրաինայի արևելքի անջատողականների հետ:


Ինքը՝ Ուկրաինայի նախագահը, Վարշավայում հայտարարել է, որ ռուսամետ անջատողականներին համաներում կխոստանա և Դոնեցկում և Լուգանսկում արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոց կգտնի:


Պորոշենկոն պատրաստվում է մանրամասն նկարագրել գործողությունների պլանը շաբաթ օրը երդմնակալության արարողության ժամանակ: