Մեծ Բրիտանիայի թագուհին աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը թագավորության անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հաղորդում է УНН-ն՝ հղում անելով Լոնդոնում Ուկրաինական ինստիտուտի հաղորդագրությանը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է խորհրդարանի հերթական նստաշրջանի բացմանը նվիրված իր ամենամյա ելույթի ժամանակ:
«Միացյալ Թագավորությունը կանի հնարավորը, որպեսզի խաղաղություն և անվտանգություն ապահովի Եվրոպայի սահմաններին, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների կայունացման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային իրավունքի վրա»,- ընդգծել է թագուհին:










