ԱՄՆ-ն հավելյալ 290 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին. Քերի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները հավելյալ 290 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ սիրիացի փախստականներին օգնելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե այդ գումարը կոնկրետ որ երկրներում ապաստանած սիրիացի փախստականների օգնությանն է տրամադրվելու։
Աղբյուրը հավելում է, որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, այժմ Լիբանանում կա մոտ 1 մլն սիրիացի փախստական, ովքեր պարենի, խմելու ջրի, կացարանի, բուժօգնության կարիք ունեն։
Հիշեցնենք, որ 2011թ. ի վեր Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի պատճառով միլիոնավոր բնակիչներ ստիպված են եղել արտագաղթել հարևան երկրներ, մասնավորապես` Լիբանան, Թուրքիա, Հորդանան։










