Սեբաստիայի փողոցում վրաերթի են ենթարկել 91-ամյա կնոջ
11:57 • 05.06.14
«Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 4-ին, ժամը 10.20-ին Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 80 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 91-ամյա կնոջ և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










