Լոնդոնում այրվում է ԵՄ-ի ամենաբարձր շենքը՝ Shard երկնաքերը (լուսանկարներ)
Հրդեհ է բռնկվել Եվրամիության ամենաբարձր շենքում՝ Լոնդոնի Shard երկնաքերում: Հրդեհի օջախը գտնվում է մոտ 310-մետրանոց շենքի ներքևի հարկերում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել է Sky News հեռուստաալիքը, դեպքի վայր է ժամանել յոթ հրշեջ մեքենա: Հրշեջների ընդհանուր թիվը հասնում է 55-ի, նրանք ուսումնասիրում են շինությունը: Բաց կրակ չի երևում:
Շենքից շտապ տարհանում են մարդկանց: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: Վիրավորվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:






















