Սիցիլիայում ձերբակալվել է «Կոզա նոստրա»-ի 31 անդամ

12:46 • 05.06.14

Իտալիայի ոստիկանությունը հինգշաբթի ձերբակալել է սիցիլիական մաֆիայի՝ այսպես կոչված «Կոզա նոստրա»-ի 31 ներկայացուցչի, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով EFE գործակալությանը: Նրանց ներկայացվել են մեղադրանքներ` սպանությունների, մարդկանց առևանգումների, դրամաշորթության և զենքի անօրինական պահպանման համար:

 

Հատուկ գործողությանը մասնակցել է 500 ոստիկան, գրում է գործակալությունը: Այն իրականացվել է Բագերիա կոչվող վայրում, որտեղ արդեն երկար ժամանակ հաճախ են լինում իտալացի մաֆիոզները:

 

Ձերբակալման այլ մանրամասներ չեն բացահայտվում: Ձերբակալությունն իրականացվել է վերջին ժամանակներում սիցիլիական մաֆիայի դեմ ամենամասշտաբային գործողություններից մեկի շրջանակներում: