Արգենտինայում թմրանյութերով լի պարկերը պահ են տվել անակոնդային

20:40 • 05.06.14

Բուենոս Այրեսի ոստիկանության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը Գոնսալես Կատան շրջանում մի անսովոր խնդրի առաջ է կանգնել. թմրանյութերի վաճառքով զբաղվողի տանը Պարագվայից բերված կոկաինի և մարիխուանայի փաթեթները հսկել է հսկա անակոնդան:


Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

Արգենտինական ԶԼՄ-ները նշել են, որ օձի չեզոքացման համար ոստիկանությունը սողունների հետ աշխատող մասնագետներ է հրավիրել, որից հետո տանը 6 կգ մարիխուանա և կես կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել: