ԱՄՆ-ում կործանիչն ընկել է բնակելի տան վրա

09:37 • 05.06.14

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Իմպերիալ շրջանում կործանվել է ռազմածովային ուժերին պատկանող Harrier AV-8B ինքնաթիռը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 4։20-ին։ Հաղորդվում է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 1 բնակելի տուն է այրվել։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
 

Ըստ տարածված տեղեկությունների՝ ինքնաթիռի օդաչուն հասցրել է նետվել և փրկվել։ Նա այժմ հիվանդանոցում է։