137 մլն եվրո. Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի և նրա մերձավորների բանկային հաշիվներում պահվող գումարը
Շվեյցարիայում արգելափակվել է 137 մլն եվրո գումար, որը պահվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա կառավարության նախկին անդամների հաշիվներում, գրում է Обозреватель-ը։
«Շվեյցարիայում արգելափակվել է 137 մլն եվրո, որոնք պահվում են Յանուկովիչի և նրա մերձավորների հաշիվներում»,- հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ միջազգային իրավունքի բաժնի ղեկավար Վալենտին Ցելվեգերը՝ նշելով, որ խոսքն այն գումարի մասին է, որն արգելափակվել է շվեյցարական իշխանությունների և դատախազության հանձնարարականով։
Ցելվեգերը նշել է նաև, որ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, այն է՝ «քրոնիկ կաշառակերությունը», շվեյցարական բանկերն այժմ շատ զգույշ են ընդունում ուկրաինական ներդրումները։










