Անգլիայում հետաքննում են հիվանդանոցներում 15 նորածնի արյան վարակման դեպքերը

01:03 • 06.06.14

Անգլիայում  հետաքննվում է երկրի հիվանդանոցներից 6-ում 15 նորածնի արյան վարակման դեպքերը։ Արդեն տեղեկություններ կան, որ սեպսիսի հետևանքով 1 երեխա մահացել է։
 

 

Ինչպես նշում է Газета-ն, BBC-ին հղումով, նորածիններից մեկը մահացել է Թովմա առաքյալի անվան լոնդոնյան հիվանդանոցում, որտեղ դեռևս կա 4 հիվանդ երեխա։
 

 

Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգի վերահսկման գործակալությունը ենթադրում է, որ փոքրիկների մոտ արյան վարակումը տեղի է ունեցել սննդարար հեղուկների ներերակային ներակման պատճառով։