Ուկրաինան մասամբ փակում է Ռուսաստանի հետ սահմանը
Ուկրաինայի կառավարությունը որոշել է մասամբ փակել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը, հայտնում է BBC-ն՝ երկրի նախարարների կաբինետի կայքում հրապարակված հայտարարությանը հղումով։
Դրանում նշվում է, որ տեղաշարժը կդադարեցվի մասնավորապես Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի շարք հսկիչ անցագրային կետերում։
Ուկրաինայի կառավարությունը բացատրել է, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։
Հայտնի է, որ Լուգանսկում կփակվի 7, իսկ Դոնեցկում՝ 1 հսկիչ անցագրային կետ։ Հաղորդագրությունում նշվում է, որ կառավարությունը հրահանգել է արտգործնախարարությանն այս մասին տեղեկացնել ռուսական կողմին։










