Չուվաշիայի բնակիչը սպանել է խորթ հորը՝ կատվի հրամանով

17:08 • 06.06.14

Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված Չուվաշիայի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել 31-ամյա տղամարդու դեմ, ով մեղադրվում է խորթ հոր սպանության համար։

 

Ինչպես տեղեկացնում է Лента-ն, վիճաբանության ընթացքում կասկածյալը խորթ հոր պարանոցի, որովայնի ու կրծքավանդակի հատվածում դանակի 15 հարված է հասցրել, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։

 

Ձերբակալվածն իր մեղքը չի հերքել, սակայն մանրամասնել է, որ սպանել է բարեկամին իրենց ընտանի կատվի հրամանով։

 

Այժմ մասնագետները պետք է դատահոգեբանական փորձաքննություն անցկացնեն՝ կասկածյալի մեղսունակ կամ անմեղսունակ լինելը պարզելու համար։