Մեծ Բրիտանիայում ծնողներին ձերբակալել են՝ երեխայի ավելորդ քաշի համար
Մեծ Բրիտանիայում 11-ամյա տղայի ծնողներին ձերբակալել են երեխայի հանդեպ վատ վերաբերմունքի համար, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով The Sun-ին։
Ահազանգը բարձրացրել են բժիշկները, որոնք հետազոտում են 95 կգ քաշով երեխային և անհանգստանում նրա առողջության համար։
Ոստիկանությունից հայտնել են, որ այժմ ծնողները գրավի դիմաց ազատ են արձակվել։ Հավանականությունը մեծ է, որ երեխային կհանձնեն համապատասխան մարմինների խնամակալությանը։
Ծնողների վստահեցմամբ` իրենց երեխայի ավելորդ քաշը պայմանավորված է գենետիկայով։ Իրենք փորձել են տղայի քաշը հսկողության տակ պահել։ «Ես գեր եմ, ամուսնուս կողմից բոլոր բարեկամները խոշոր են։ Դա գենետիկա է»,- ասել է տղայի մայրը։
Երեխան խոստովանել է, որ ցանկանում է նիհարել, քանի որ իրեն թույլ չեն տվել մասնակցել ձիարշավի։ Իսկ երբ ընկել է լողավազանը, չի կարողացել ինքնուրույն դուրս գալ ջրից։










