Հիվանդ հայ երեխային հաջողվել է Սլավյանսկից Ռուսաստան տեղափոխել

11:19 • 06.06.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի 8 ամսական բնակիչ Ժենյա Եզեկյանի շուրջ լարված իրավիճակը վերջապես հանգուցալուծվել է։

 

Երեխան հիվանդանոցում է եղել այն պահին, երբ այն ռմբակոծության է ենթարկվել, հիշեցնում է Комсомольская правда-ն։

 

Նրան դուրս են բերել քաղաքից և ավագ քրոջ և մոր հետ տեղափոխել ՌԴ Ռոստովի մարզ, որտեղ նրան արդեն սպասել են ռուս բժիշկները։

 

Բնածին հիվանդության պատճառով երեխան ինքնուրույն շնչել չի կարողանում, և նրան թոքերի արհեստական շնչառության սարքավորում է միացված։

 

Չնայած դժվարություններին՝ նա այժմ արդեն Ռուսաստանում է։ Երեկ Սլավյանսկի բժիշկներն իրենց ունեցած լավագույն շտապօգնության մեքենան են հատկացրել, սակայն սարքը պարբերաբար անջատվել է։


Հարևան Կրամատորսկում երեխային մեկ այլ մեքենա է դիմավորել, որի բժիշկները, չնայած սպառնալիքին (երկրի այդ մասով շարժվելը բավական վտանգավոր է), Ժենյային հասցրել են մինչև սահման։