Իրանում գնացքների բախման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
Իրանի հյուսիսում հունիսի 5-ին ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, հայտնում է lenta.ru-ն։
Վթարը տեղի է ունեցել Դագման կայարանում՝ տեղական ժամանակով մոտ 23։00-ին։ Մեշհեդ քաղաքից Թեհրան մեկնող ուղևորատար գնացքում գտնվել է մոտ 340 մարդ։
Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա. տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վթարի վայրում աշխատում են փրկարարները։ Սկսվել է հետաքննություն, գնացքների բախման պատճառները դեռևս անհայտ են։










