Հս. Կորեայում ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու՝ Աստվածաշունչը հյուրանոցի համարում մոռանալու համար. ԶԼՄ-ներ

11:57 • 06.06.14

Հյուսիսային Կորեայում «անօրինական գործունեության» համար ձերբակալել են ամերիկացի զբոսաշրջիկի, հայտնում է newsru.com-ը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցների։

 

Ամերիկացին Հս. Կորեա է ժամանել ապրիլի 29-ին և ձերբակալվել է երկիրը լքելու պահին։ Հաղորդվում է, որ նրան այժմ հարցաքննում են։ Այլ մանրամասներ հյուսիսկորեական գործակալությունը չի հայտնում։

 

Մինչդեռ ճապոնական Kyodo գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի քաղաքացուն ձերբակալել են մայիսի կեսերին։ Պատճառը եղել է այն, որ վերջինս հյուրանոցի համարում մոռացել է իր Աստվածաշունչը։

 

ԱՄՆ պետդեպարտամենտի աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը։

 

Զբոսաշրջիկի ազատման ուղղությամբ աշխատում է Փհենյանում Շվեդիայի դեսպանությունը, որը ներկայացնում է այդ երկրում ԱՄՆ-ի շահերը։ Հյուսիսկորեական բանտերում պահվում է արդեն 3 ամերիկացի։