Գեորգի Մարգվելաշվիլին կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալությանը

14:18 • 06.06.14

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը։

 

Պորոշենկոն մայիսի 25-ին կայացած ընտրությունների արդյունքում ստացել էր քվեների 54.7%-ը։ Երդմնակալությունը կկայանա վաղը։
 

«Վրաստանի նախագահի պաշտոնական այցը կտևի մի քանի օր։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների և այլ նախագահների հետ հանդիպումների մանրամասները ճշտվում են»,-ասել են նախագահի աշխատակազմից։

 

Մարգվելաշվիլին մայիսի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում անձամբ էր շնորհավորել Ուկրաինայի նախագահին։ Վերջինս իր հերթին վրացի գործընկերոջը հրավիրել էր երդմնակալության արարողությանը։

 

Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ օտարերկրյա պետությունների 20 առաջնորդներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը։