Երկիրը կարիք ունի սահմանադրական փոփոխությունների, բայց համակարգային փոփոխությունների՝ ևս. Արմեն Մարտիրոսյան

22:20 • 06.06.14

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանում այսօր անհրաժեշտ են ո´չ միայն սահմանադրական, այլ՝ համակարգային բարեփոխումներ, որոնք կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ կլինեն արտահերթ ընտրություններ:


«Այսօր տեսնում ենք, որ երկիրը կարիք ունի սահմանադրական բարեփոխումների, բայց ժողովուրդը տեսնում է, որ ինքը մեկուսացած է այդ ամենից, որովհետև ինքն այս իշխանություններին չի ընդունում: Եվ ժողովուրդը հասկանում է, որ այսօրվա իրավիճակի պատճառը ոչ այնքան Սահմանադրությունն է, որքան այն քաղաքականությունը, որ ներկայում իրականացվում է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով. «Փորձում են որքան հնարավոր է՝ շատ գրպանել ժողովրդից՝ սեփական հարստացման համար: Ուստի, անհրաժեշտության պահով ասում եմ՝ այո՛, անհրաժեշտ են փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական, բայց այս իշխանությունը չէ, որ կարող է այդ փոփոխությունն անել»: