«Մոսկվա-Սիթի» համալիրի շինհրապարակում ձերբակալվել է մոտ 400 անօրինական ներգաղթյալ

13:10 • 06.06.14

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության մոսկովյան վարչության աշխատակիցներն իրավապահների հետ համատեղ բերման են ենթարկել մոտ 400 անօրինական ներգաղթյալի՝ «Մոսկվա-Սիթի» համալիրի շինհրապարակի ստուգման ժամանակ: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալված 400 անօրինական ներգաղթյալներն Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Մոլդովայի քաղաքացիներ են: «Մոսկվա-Սիթի» ոստիկանները ժամանել են զանգվածային կռվից հետո, որը տեղի է ունեցել մայիսի վերջին:

 

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին Մոսկվայում՝ Տեստովսկայա փողոցում:

 

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ներգաղթյալ շինարարները միմյանց ծեծում մուրճերով։

 

Կռվի փաստի առիթով մայրաքաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։