Պահարանը, որում 11 տարի պահվել են Մուսոլինիի աճյունի մնացորդները, հանվել է աճուրդի (լուսանկարներ)

11:45 • 06.06.14

Ամերիկյան eBay կայքում աճուրդի է հանվել ուշագրավ նմուշ. պահարան, որում 11 տարի շարունակ պահվել են Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի աճյունի մնացորդները։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, պահարանի մեկնարկային գինը 5.000 դոլար է։

 

Ghoulish appeal: The wardrobe where Mussolini's body was kept for 11 years
 

Աղբյուրը նկատում է, որ նմուշն ինքն իրենով արժեքավոր չէ, սակայն այն հանգամանքը, որ 1946-1957թթ. դրանում են պահվել դաժան բռնապետի մնացորդները, պահարանը դարձնում է նշանակալի։ Հայտնի է, որ eBay-ի մասնագետներն այն գնել են Լոմբարդիայում բնակվող մի ընտանիքից։

 

Fascist: Benito Mussolini
 

Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին Մուսոլինին ընկել է պարտիզանների ձեռքը, ովքեր նրան գնդակահարել են։ Այնուհետև նրա դին այլանդակվել է ու կապվել իր սիրուհու՝ Կլառետա Պետաչիի դիակին։ Դաշնակից պետությունների իշխանությունները հրամայել են Մուսոլինիին թաղել անանուն մի շիրիմում, որպեսզի այն չդառնա ուխտագնացության վայր։
 

Սակայն 1946թ. մի խումբ ֆաշիստներ արտաշիրիմել են նրան ու տեղափոխել Միլանից քիչ հեռու գտնվող մի վանք, որտեղ աճյունի մնացորդները պահվել են պահարանում։