Օբաման Շոտլանդիային կոչ է արել դուրս չգալ Մեծ Բրիտանիայի կազմից

10:37 • 06.06.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Շոտլանդիայի բնակչությանը կոչ է արել հրաժարվել անկախացումից, որին նրանք մտադիր են հասնել հանրաքվեի միջոցով, հայտնում է НТВ-ն:

 

Օբաման այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ ելույթի ժամանակ: Նա մասնավորապես ասել է, որ շոտլանդացիները պետք է  «ճիշտ ընտրություն» կատարեն և մնան Մեծ Բրիտանիայի կազմում:

 

Օբաման նշել է նաև ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու կարևորությունը: Նա նկատել է, որ Եվրոպայի բարգավաճումը պատմականորեն կախված է Բրիտանիայից:

 

Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18 -ին: Առանձնանալու դեպքում Շոտլանդիան կարող է զրկվել նաև ԵՄ-ի անդամությունից: Նախնական տվյալներով՝ շոտլանդացիների մեծ մասը դեմ է քվեարկելու: