Հռոմի պապն աշխատանքից ազատել է Վատիկանի ֆինանսական տեղեկատվության վարչության խորհրդի բոլոր անդամներին

11:34 • 06.06.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռացրել է Վատիկանի ֆինանսական տեղեկատվության վարչության խորհրդի (AIF) բոլոր անդամներին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին: Հինգ իտալացի մասնագետների փոխարեն նա աշխատանքի է ընդունել չորս միջազգային մասնագետների, որոնցից մեկը նախկինում աշխատել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի համար:

 

Իր հայտարարության մեջ Վատիկանը շնորհակալություն է հայտնել AIF-ի բոլոր հեռացված անդամներին, որոնց աշխատանքի ժամկետը պետք է սպառվեր 2016 թվականին: Խորհրդի նոր աշխատակիցները ներկայացնում են Եվրոպան, Սինգապուրը և ԱՄՆ-ն: «Դա ուժեղ քայլ է ավելի պրոֆեսիոնալ միջազգային ինստիտուտի ուղղությամբ»,- ասել է Վատիկանում անանուն աղբյուրը: «Դա ուժեղ նշան է, բայց ոչ բոլորը դրան ուրախ կլինեն»,- հավելել է նա:

 

AIF-ի նոր մասնագետներից մեկը Խուան Զարատեն է՝ հակաահաբեկչական գործունեության մասնագետ, ով բարձր պաշտոն է զբաղեցրել Բուշ-կրտսերի վարչությունում:

 

Խորհրդի կազմում են նաև նախկինում բանկիր Մարկ Օդենդալը, Սինգապուրի դրամավարկային վարչության նախկին գործադիր տնօրեն Ջոզեֆ Պիլին և Poste Vita ապահովագրական ստորաբաժանման ղեկավար Մարիա Բյանկա Ֆարինան: