Հայտնի է՝ ԱՄՆ-ից ովքեր ներկա կգտնվեն Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը

09:55 • 06.06.14

Հունիսի 7-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը ԱՄՆ-ն կներկայացնեն, փոխնախագահ Ջո Բայդենից բացի, սենատոր Ջոն ՄքՔեյնը և պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, հայտարարել է Սպիտակ տունը: Ավելի վաղ հաղորդվում էր արարողությանը միայն Բայդենի մասնակցության մասին, գրում է korrespondent.net-ը:

 

Արիզոնայից հանրապետական սենատոր ՄքՔեյնը համարվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամենակարևոր անձանցից մեկը: Նուլանդը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականը, համարվում է նախկին ԽՍՀՄ-ի հարցերով պետդեպարտամենտի գլխավոր մասնագետը:


Բացի այդ, պատվիրակության կազմում կլինեն սենատորներ Ռոն Ջոնսոնը և Քրիս Մերֆին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների ստորին պալատի պատվիրակ Մարսի Կապտուրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բայերը:

 

Համաձայն ծրագրի՝ 2014 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կսկսվի Ուկրաինայի Գերագույն ռադայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալությանը: