Ռուսաստանի պատվիրակությունը կարող է չմասնակցել ԵԽԽՎ-ի աշնանային նիստին. Պուշկով
Ռուսաստանի պատվիրակությունը կարող է հրաժարվել ԵԽԽՎ-ի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողով) հոկտեմբերյան նիստին մասնակցությունից, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, գրում է gazeta.ru-ն:
«Եթե ԵԽԽՎ-ի դիրքորոշումն անփոփոխ մնա, ապա չի կարելի բացառել, որ ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ոչ միայն ԵԽԽՎ-ի հունիսյան, այլև հոկտեմբերյան նստաշրջանին, քանի որ մեր նկատմամբ պատժամիջոցները հայտարարված են մինչև 2014 թվականի վերջ: Ցավոք, մենք առայժմ հիմքեր չունենք կարծելու, որ այդ հարցերի վերաբերյալ ԵԽԽՎ-ի դիրքորոշման մեջ տեղի են ունենում որևէ տեսանելի փոփոխություններ»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հունիսյան նստաշրջանին։










