Նորմանդիայում Պուտինն ու Օբաման կարճատև զրույց են ունեցել

18:03 • 06.06.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նորմանդիայում շարունակվող տոնակատարության ընթացքում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։


Ամերիկյան վարչակազմի աղբյուրները տեղեկացրել են, որ երկու ղեկավարների հանդիպումը տևել է 10-15 րոպե։


Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը զրուցել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։

 

Հունիսի սկզբին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինի՝ Նորմանդիա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ երկկողմ հանդիպում չի նախատեսվում։