Նիհար կազմվա՞ծք, թե՞ երջանիկ պատահականություն. հարբած ամերիկուհին ողջ է մնացել, երբ իր վրայով գնացք է անցել
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի բնակչուհի Լինսեյ Հորնը, որքան էլ անհավատալի է հնչում, ողջ է մնացել, երբ իր վրայով գնացք է անցել։ Ինչպես նշում է Лента-ն, 22-ամյա աղջիկը հարբած վիճակում քնել է երկաթգծերին, և այդ ընթացքում նրա վրայով բեռնատար գնացք է անցել։
Աղբյուրը նկատում է, որ վստահորեն կարելի է ասել, որ Հորնի կյանքը փրկել են նիհար կազմվածքն ու երջանիկ պատահականությունը։ Նշվում է, որ գնացքի վարորդը, նկատելով աղջկան, ստիպված է եղել չնախատեսված կանգառ անել ու շտապօգնություն կանչել։
Դեպքի վայր ժամանած բժիշկները Հորնի մարմնին անգամ թեթև քերծվածք չեն հայտնաբերել, սակայն ապահովության համար նրան հոսպիտալացրել են։ Ներկայում ոստիկանությունն աղջկա դեմ ներկայացրել է մի քանի վարչական խախտումների վերաբերյալ մեղադրանքներ։










