Սերժ Սարգսյանը տուն է նվիրել բազմազավակ անօթևան ընտանիքին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկհարկանի տուն է նվիրել անօթևան և բազմազավակ ընտանիքի անդամ Սարինե Խաչատրյանին, ով 6 երեխաների և (նրանցից մեկի անունն ազգանունն է՝ Սերժ Սարգսյան) հետ պատսպարվում է նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում՝ խոնավ տանը: Այս մասին հաղորդում է «Շիրակ» կենտրոնի կայքը:
«Մեր կողմից պատրաստված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մի քիչ առաջ մեզ այս մասին տեղեկացրեց ու մեզ հետ իր անսահման ուրախությունը կիսեց նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի»,-նշել է «Շիրակ կենտրոնը», ով բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ:
Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:










