Ամստերդամի օդանավակայանում ինքնաթիռի շասսիում անչափահասի մարմին է հայտնաբերվել
Ամստերդամում «Սխիպհոլ» օդանավակայանի աշխատակիցները Նորվեգիայից ժամանած ինքնաթիռի շասսիում հայտնաբերել են անչափահասի մարմին, գրում է Russia Today-ը:
KLM հոլանդական ավիաընկերության ինքնաթիռը չվերթ է իրականացրել նորվեգական Լարվիկ քաղաքից: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ամստերդամի օդանավակայանում, ցամաքային ծառայությունների աշխատակիցներն ինքնաթիռը ստուգելու ժամանակ աջ կողմի շասսիում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմին:
Ոստիկանների կարծիքով՝ մահացածը 17-ամյա անչափահաս տղա է, ով հիվանդ է եղել աուտիզմով: Նրա անհետացման մասին Նորվեգիայի իշխանությունները հայտարարել էին անցած չորեքշաբթի: Անչափահասի մահվան պատճառ է դարձել թթվածնի պակասը։










