Սիեթլի համալսարանում կրակոցների հետևանքով վիրավորվել է 3 մարդ. կա զոհ (լուսանկարներ)

11:26 • 06.06.14

Մեկ հոգի մահացել է, երեքը՝ վնասվածքներ ստացել Սիեթլի Խաղաղօվկիանոսյան համալսարանի ուսանողական քաղաքի տարածքում հնչած կրակոցների հետևանքով, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Associated Press-ին:

 

Կրակոցները, որոնց մանրամասները հայտնի չեն, հնչել են բնական գիտությունների ֆակուլտետի շենքում: «Մենք նստած էինք ֆիզիկայի ժամին, երբ լսեցինք բարձր ձայն: Մենք կարծեցինք, թե դա գիտական փորձ էր, բայց այնուհետև լսեցինք լացի ձայներ և աղաղակներ մեր դռան մոտ: Մենք դուրս եկանք և տեսանք գորգի վրա արյան հետքեր»,- պատմել է ողբերգության ականատեսներից մեկը:

 

Ոստիկաններին հաջողվել է բռնել հարձակվողին, ընդ որում՝ սկզբում հաղորդվում էր, որ հանցագործները երկուսն են եղել, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:

 

Հարբորվյուի բժշկական կենտրոն է տեղափոխվել չորս վիրավոր: Մեկը մահացել է հիվանդանոցում, ևս մեկի՝ 24-ամյա աղջկա վիճակը գնահատվում է ծանր, մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Թե արդյոք հոսպիտալացվածների թվում է հանցագործը, չի հաղորդվում:

 

Ուսանողական քաղաքի տարածքում շենքն այժմ ստուգում են SWAT հատուկ ստորաբաժանման մարտիկները: Բուհի ղեկավարությունը կոչ է արել ուսանողներին դուրս չգալ փողոցներ:

 
http://www.trbimg.com/img-53912aa7/turbine/lat-seattlepacific-wre0017988072-20140605/1150/16x9
 
http://www.trbimg.com/img-53912aab/turbine/lat-seattlepacific-wre0017987716-20140605/1150/16x9
 
http://www.trbimg.com/img-53912ac5/turbine/lat-seattlepacific-wre0017987311-20140605/1150/16x9
 
http://www.trbimg.com/img-53912aaf/turbine/lat-seattlepacific-wre0017987865-20140605/1150/16x9
 
http://www.trbimg.com/img-53912ac0/turbine/lat-seattlepacific-wre0017987234-20140605/1150/16x9

http://www.trbimg.com/img-53912ab4/turbine/lat-seattlepacific-wre0017987866-20140605/1150/16x9

http://www.trbimg.com/img-53912ab8/turbine/lat-seattlepacific-wre0017988061-20140605/1150/16x9

http://www.trbimg.com/img-5391083a/turbine/lat-seattlepacific-wre0017986680-20140604/1150/16x9

http://www.trbimg.com/img-53910837/turbine/lat-seattlepacific-wre0017986707-20140604/1150/16x9

http://www.trbimg.com/img-539105ac/turbine/lat-seattlepacific-wre0017986510-20140605/1150/16x9

http://www.trbimg.com/img-539105a9/turbine/lat-seattlepacific-wre0017986562-20140605/1150/16x9