Եգիպտոսը մինչև 5 տարվա ազատազրկում է սահմանել կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների համար
Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը քրեական պատիժ է սահմանել հասարակական վայրերում և մասնավոր տարածքներում կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տվողների համար։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը՝ BBC-ին հղումով, սա առաջին դեպքն է, երբ Եգիպտոսում նման պատիժ է սահմանվում։ Այսուհետ իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ սեռական ոտնձգությունների իրականացման համար կարգազանցներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Ըստ անցած տարվա սոցիոլոգիական հարցման արդյունքների՝ եգիպտոսցի կանանց ճնշող մասը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել։
2011թ. բռնապետ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո սեքսուալ բնույթի բռնությունների մակարդակը երկրում կտրուկ աճել է։ Ի դեպ, կանանց վրա հարձակվել են անգամ ցույցերի ամենաթեժ պահին՝ օրը ցերեկով։
Աղբյուրը հիշեցնում է, որ Մանսուրին նախագահի պաշտոնում կփոխարինի Աբդել Ֆաթահ ալ Սիսին։










