Ուկրաինան հատուկ գործողության միջոցով պաշտպանում է իր ժողովրդին. Պետդեպ
Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացնելով հատուկ գործողություն՝ երկրի կառավարությունը պաշտպանում է իր մարդկանց և իր տարածքը, լրագրողներին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է Взгляд-ը:
«Մենք չունենք ուկրաինական կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման վստահելի ապացույցներ»,- վերահաստատել է նա իր խոսքերը, որոնք ասել էր նաև նախօրեին։
«Ես նաև անընդունելի եմ համարում բարոյական հավասարության նշան դնել իրեն, իր ժողովրդին, իր շենքերը, իր տարածքը պաշտպանող երկրի և զինված անջատողականների միջև, որոնց աջակցում է մեկ այլ կառավարություն, ովքեր փորձում են քաոս սերմանել»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերից Ուկրաինայի իշխանություններն Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն են իրականացնում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների կողմնակից անջատողականների դեմ։










