Տաջիկստանում առաջարկում են ստուգել ապագա ամուսինների «մաքրությունը» ՆԳՆ տվյալների բազայի հիման վրա

22:31 • 06.06.14

Տաջիկստանում ապագա ամուսիններն իրենց զուգընկերոջը կարող են ստուգել ներքին գործերի նախարարության տվյալների բազայի հիման վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:


Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելու գաղափարն առաջարկել է Տաջիկստանի ՆԳՆ վարչության պետ Ռահմիզոդա Ռամազոն Համրոն՝ գործառնական հանդիպման ժամանակ:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ Տաջիկստանի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ այդպիսի պրակտիկան քաղաքացիներին կօգնի համոզվել իրենց ապագա ընտրյալների «մաքրության» մեջ:


Ինչ վերաբերում է տվյալների բազային, ապա այնտեղ Ռահմիզոդա Ռամազոն Համրոն առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել մարմնավաճառությամբ և կավատությամբ զբաղվող մարդկանց վրա: