Օբաման ԱՄՆ-ի նախագահներից վատագույնն է. Դոնալդ Թրամփ
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է երկրի ամբողջ պատմության ընթացքում վատագույն նախագահը։ Ընդ որում՝ նա նշել է, որ Օբաման սխալներ է թույլ տալիս՝ իր տղամարդկությունն ապացուցելու համար, գրում է pravda.ru-ն։
«Օբաման ամենավատ նախագահն է, և դեռևս հիմարություններ թույլ կտա՝ իր տղամարդկությունն ապացուցելու համար»,- գրել է Թրամփը Twitter-ում։
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի վարկանիշը սկսել է անկում ապրել Սիրիայի պատերազմի և Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի պատճառով։










