Ալեքսանդր Տուրչինովը չեղարկել է նախկին նախագահների ընդունած 82 հրամանագիր

19:35 • 06.06.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը չեղարկել է նախկին նախագահների 82 հրամանագիր:


Ինչպես հաղորդում է УНИАН-ը` նախագահի պաշտոնական կայքին հղումով, հրամանագրերը, որոնք կորցրել են իրենց ուժը, վերաբերում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումներին, որոնք կայացվել են 2002-2011 թվականներին` տարբեր ուժային գերատեսչությունների գործառույթների իրականացման ապահովման նպատակով:


Բացի այդ, Ալեքսանդր Տուրչինովը չեղարկել է հրամանգրերը, որոնք պատկանում էին Լեոնիդ Կուչմային, Վիկտոր Յուշչենկոյին և Վիկտոր Յանուկովիչին:


Հաղորդվում է նաև, որ ուժի մեջ է մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այն որոշումը, որով չեղարկվում են խորհրդի՝ նախորդ տարիներին կայացրած 59 որոշում: