Վերնիսաժում կրակոցների գործով վնասվածքներ ստացած անձը ձերբակալվել է

18:20 • 06.06.14

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ հրաձգություն փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը, ով այդ կրակոցներից հրազենային վնավածքներ ստացած անձանց թվում գտնվում էր հիվանդանոցում:

«Ներսես Մելքոնյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետի հատկանիշներով մասի առաջին կետի հատկանիշներով, (Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված արարք կատարելու կասկածանքով»,-այս մասին Tert. am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ Մայիսի 17-ին, ժամը 13:25-ի մոտակայքում «Վերնիսաժի» մոտակայքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով հրազենային վնասվածքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը հաղորդել էր, որ բացատրական աշխատանքների շնորհիվ հրաձգություն կատարելու մեղադրանքով մայիսի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր ներկայացել Գոռ Առաքելյանը: