Հիլարի Քլինթոնը թույլ կին է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անվանել է թույլ անձնավորություն, որը, իր հերթին, երբեք նրբագեղ չի եղել իր հայտարարություններում, հայտնում է The Huffington Post-ը:
Պուտինն այս գնահատականը հնչեցրել է ի պատասխան ֆրանսիացի լրագրողի հիշեցման, թե տարվա սկզբին Քլինթոնը Պուտինի քաղաքականությունը համեմատել է Հիտլերի քաղաքականության հետ:
«Լավ է չվիճել կանանց հետ... Երբ մարդիկ չափազանց շատ են իրենցը պնդում, դա ոչ թե իրենց ուժեղ լինելուց է, այլ թույլ լինելուց: Բայց գուցե թուլությունն ամենավատ հատկանիշը չէ կնոջ համար», - ասել է Պուտինը:










