Ուկրաինայում դեռևս չի հաջողվել հաղթահարել կոռուպցիան. Յացենյուկ
Ուկրաինայում դեռևս պահպանվում է կոռուպցիան «միջին և ստորին օղակների» մակարդակով։ Հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի նիստի ժամանակ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ընդ որում, նրա կարծիքով, «վերին էշելոններում հաջողվել է հասնել նրան, որ քանդվել է կոռուպցիայի բուրգը»։ «Սակայն վերացե՞լ է արդյոք այն միջին և ստորին օղակներում։ Ոչ, այն, իհարկե, չի վերացել։ Ներքևում ինչպես վերցրել են գումար, այնպես էլ շարունակում են վերցնել։ Կաշառքը ինչպես բերել են, այնպես էլ շարունակում են բերել»,- ասել է Յացենյուկը։
Վարչապետը հայտարարել է, որ երկրում ստեղծվում է Ազգային հակակոռուպցիոն բյուրո, որը կզբաղվի կոռուպցիայի հաղթահարման հարցերով։ Յացենյուկը խոսել է նաև մի շարք օրենքներում փոփոխություն մտցնելու մասին, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» և «Դատախազության մասին» օրենքներում։










