Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած կրակոցների դեպքի առիթով քրգործ է հարուցվել
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում հունիսի 6-ին՝ ժամը 23.00-ին տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակոցների կապակցությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:










