Վարչապետն ընդունել է գործարար Մանվել Տեր-Առաքելյանին
19:26 • 07.06.14
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից՝ գործարարը Կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:
Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:
Placeholder










