Բելգիայում մարմնավաճառության դիմաց ստացված հասույթը կհաշվառվի երկրի տնտեսական ցուցանիշների հիմնական վերլուծության մեջ
Բելգիայում թմրամիջոցների և մարմնավաճառության դիմաց ստացված հասույթը կհաշվառվի երկրի տնտեսական ցուցանիշների հիմնական վերլուծության մեջ: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Soir-ին:
Այս տարբերակով ձեռք բերված միջոցները 2014 թվականի սեպտեմբեր ամսվանից համազգային ֆինանսական հարստության ցուցանիշի մաս կկազմեն:
Եվրոպայում արդեն կան նման միջոցառումների օրինակներ: Մեծ Բրիտանիայի՝ թմրամիջոցներից, մարմնավաճառությունից և թրաֆիքինգից ստացված դրամական միջոցների հաշվառման տնտեսական ցուցանիշները աճել են մինչև 12 միլիարդ եվրո: Այս ցանկին վերջերս միացել է նաև Իտալիան:










