Չին պաշտոնյաները երկրի գլխավոր քաղաքներում օդի աղտոտվածության բարձր մակարդակ են գրանցել

00:20 • 07.06.14

Չինաստանի 74 խոշորագույն քաղաքից երեքում է միայն օդը համապատասխանում էկոլոգիական չափանիշներին: Russia Today-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության փոխնախարար Լի Գանցզեն:


Հաղորդվում է, որ ամենածանր իրավիճակը տիրում է Հեբեյ նահանգում: Աղտոտվածության ոչ բարձր մակարդակ է գրանցվել միայն երեք քաղաքում` Հայկոու, Չժոուշան և Լհասե քաղաքներում:


Չինաստանի խոշորագույն քաղաքների 70 տոկոսը համապատասխանել են նախկին չափանիշներին, սակայն չեն համապատասխանում նոր չափանիշներին: Բանն այն է, որ հնացած չափանիշները հաշվի չեն առել օդում PM2.5 մասիկների պարունակությունը, որոնք թափանցում են մարդու թոքեր:


Զեկույցի համաձայն` Չինաստանի 10 ամենաաղտոտված քաղաքից յոթը գտնվում է Հեբեյ նահանգում, որը սահմանակից է Պեկինին: Էկոլոգների տվյալներով՝ մշուշի հիմնական աղբյուրները երկրում ածխահանքերն են, էլեկտրակայանները և տրանսպորտը: