Ստամբուլում մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ
Ստամբուլում մունիցիպալ շենքի բացման արարողության ժամանակ մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հայտնում է heqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Բացումից հետո վարչապետի ավտոշարասյունը սկսել է դանդաղ անցնել ամբոխի միջով, և այդ պահին անվտանգության ծառայությունն ամբոխի մեջ զինված մարդու է ֆիքսել: Երբ ոստիկաննեը շարժվել են նրա ուղղությամբ, անհայտ անձը նետել է ատրճանակն Էրդողանի մեքենայի ուղղությամբ: Նրանք բռնել են և տարել ոստիկանություն:
Նշվում է, որ ձերբակալված անձը 32 տարեկան է, որևէ կազմակերպության հետ կապ չունի: Նա ասել է, որ չէր ցանկանում սպանել վարչապետին: Նպատակը նրան ընդամենը վախեցնելն էր:










