ԱՄՆ ԿՀՎ-ն հաշիվ է բացել Twitter-ում
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) պաշտոնական հաշիվ է բացել Twitter միկրոբլոգում, հայտնում է Корреспондент-ը։
Ուրբաթ երեկոյան գերատեսչության հաշվում հայտնվել է առաջին գրառումը։
«Մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել տեղեկությունն այն մասին, որ սա մեր առաջին թվիթն է»,- ասվում է գրառման մեջ։
ԿՀՎ-ի հաշվում այլ գրառումներ դեռ չկան։ Գերատեսչության էջն արդեն ստացել է համապատասխան նիշը, որը հաստատում է ԿՀՎ-ին պատկանելը։ Առայժմ էջի հետևորդների թիվը մոտ 250.000 է։










