Փարիզի ծաղկի շուկան անվանակոչել են ի պատիվ Բրիտանիայի թագուհու
Փարիզի բնակչությունը յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, ում պատվին անվանակոչվել է Փարիզում ծաղկի շուկան, հայտնում է BBC-ն։
Թագուհին ամուսնու հետ շրջել է շուկայում, որը այսուհետև ունենալու է Marche aux Fleurs-Reine Elizabeth II անվանումը:
Այս զբոսանքով ավարտվել է Բրիտանիայի միապետի եռօրյա այցը Ֆրանսիա՝ Նորմանդիայում դաշնակից ուժերի ափ դուրս գալու 70-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Վերջին անգամ Էլիզաբեթ թագուհին այս շուկայում եղել էր 1948-ին, երբ դեռ թագուհի չէր:










