Գորբաչովը պաշտպանել է Ռուսաստանին Ղրիմի միանալը

14:22 • 07.06.14

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանին Ղրիմի միանալը, գրում է lenta.ru-ն: Գորբաչովն ընդգծել է, որ «եթե դա տեղի ունենար առանց ժողովրդի ցանկության», ինքը «կլիներ նրանցից մեկը, ով միանշանակ դեմ կլիներ»:

 

«Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի տրամադրությունն այդպիսին է, մնացածն արդեն քաղաքականություն է»,- ասել է Գորբաչովը:

 

Նա պատմել է, որ 1954 թվականին, երբ 23 տարեկան էր, «խիստ դեմ» էր Ուկրաինայի կազմում Ղրիմը ներառելուն:

 

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկայիս իրավիճակին, Գորբաչովը կարծում է, որ «այնտեղ պետք է հայտնվի իշխանություն, որը ժողովրդի հետ հաշտ կապրի»:

«Այնտեղի, բացի արևմուտքից, ժողովուրդը մեզ շատ մոտ է, շատ մոտ, չվերցնելով անգամ հին պատմությունը, ա՛յժմ»,- ասել է Գորբաչովը՝ հիշեցնելով, որ «Խորհրդային միության ղեկավարությունում խորհրդային իշխանության բոլոր տարիներին ամենաշատը եղել են ռուսներ և ուկրաինացիներ»: